Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, թե այսօր վաղ առավոտյան ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մի քանի շենքեր աննշան վնասվել են։
Ռիա Նովոստին հայտնում է, որ Մոսկվայում անօդաչուները հարվածել են երկու բնակելի տների, տուժածներ չկան։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, թե այսօր վաղ առավոտյան ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մի քանի շենքեր աննշան վնասվել են։
«Քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները դեպքի վայրում են, պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։ Խնդրում ենք վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չստուգված տեղեկատվություն չտարածել»,- ասել է նա։
–