ԱՄՆ-ն տեղյակ է ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման մասին

Սպիտակ տան մամուլի ծառայությունը նաև հավելել է, որ Վաշինգտոնն աջակցում է Ուկրաինային աջակցելու քաղաքականությանը, որն անհրաժեշտ է կորցրած տարածքները Կիևի վերահսկողության տակ վերադարձնելու համար։

ԱՄՆ-ը տեղյակ է Մոսկվայի վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքի հարձակման փորձի մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հայտարարությանը։

«Ընդհանուր առմամբ, մենք չենք աջակցում Ռուսաստանի ներսում հարձակումներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Սպիտակ տան մամուլի ծառայությունը նաև հավելել է, որ Վաշինգտոնն աջակցում է Ուկրաինային աջակցելու քաղաքականությանը, որն անհրաժեշտ է կորցրած տարածքները Կիևի վերահսկողության տակ վերադարձնելու համար։

ՄԱԿ-ը նույնպես անդրադարձել է անօդաչուների հարձակմանը եւ դատապարտել է ցանկացած հարձակում խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print