Սյունիքն առաջատար է

Սյունիքը ամենացածր միջին աշխատավարձ ունեցող մարզից՝ Շիրակից, առաջատար է շուրջ 140,691 դրամով։

2023թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 261,495 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ մարզերի կտրվածքով Սյունիքում ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձն է գրանցվել՝ կազմելով 272,547 դրամ, ինչը ավելի բարձր է 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ (271,711 դրամ)։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Արարատի մարզը՝ 198,964 դրամ միջին ամսական անվանական աշխատավարձով, իսկ աղյուսակը եզրափակում է Շիրակի մարզը՝ 131,856 դրամով։

Հատկանշական է, որ Սյունիքը ամենացածր միջին աշխատավարձ ունեցող մարզից՝ Շիրակից, առաջատար է շուրջ 140,691 դրամով։

Հիշեցնենք՝ 2022թ-ին հանրապետությունում ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել էր Սյունիքում` 271,711 դրամ , 33,300 դրամով առաջ անցնելով մայրաքաղաք Երևանից (238,411)։ Այս տարի, սակայն, հանրապետության կտրվածքով Սյունիքը զիջել է մայրաքաղաք Երևանին, որտեղ միջին աշխատավարձը կազմում է 299,804 դրամ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print