Հունիս ամսվա եղանակային կանխատեսումներ

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ սպասվում է բավականին հաճելի հունիս։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ՝ այս տարվա հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 1 աստիճանով նորմայից բարձր, տեղումների քանակը նորմայից ավել։

Կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, իր հերթին, հայտնել է, որ հունիսը կլինի ոչ շոգ, ոչ սառը։

«Մեզ սպասվում է բավականին հաճելի հունիս, ոչ շոգ, ոչ սառը, տեղումներն էլ բավարար քանակությամբ»,-գրել է Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print