Նա ընդգծել է, որ որպես ՀՀ վարչապետ ուզում է հասնել այդ արդյունքին։
Հայաստանի ապագա սերունդները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ որպես ՀՀ վարչապետ ուզում է հասնել այդ արդյունքին։
Հիշեցնենք` ապրիլի 24–ին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով ընդդիմության այն թեզին, որ Հայաստանը Բրյուսելում ամեն ինչ զիջել է Ադրբեջանին, փոխարենը ոչինչ չի ստացել, նշել էր, որ «Հայաստանն իր հազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել, և եթե ամեն ինչ ստացվի, ապա իր պատմության մեջ առաջին անգամ կստանա այն»։
Նա նշել էր, որ 30 տարի ապրում ենք մի տեղ, որի «կադաստրի վկայականը» չունենք: