Պատմական Հայաստանի քարտեզը՝ լեդ էկրանի վրա․ պարզաբանում է մետրոպոլիտենը

Ավելի վաղ համացանցում քննարկման առարկա էր դարձել այն, որ մետրոյի կայարանից պատմական Հայաստանի քարտեզ տեղը գովազդային վահանակ էր հայտնվել։

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից Պատմական Հայաստանի քատեզը հանվել էր մաշվածության ու խամրածության պատճառով, պարզաբանում են Երևանի մետրոպոլիտենից։

«Ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է պատմական Հայաստանի քարտեզը, տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից ս․թ․ մայիսի 29-ին` մաշվածության ու խամրածության պատճառով»,–գրել է մետրոպոլիտների խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Նա ընդգծել է, որ լեդ էկրանի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր, որից հետո հունիսի 1-ին կայարանում արդեն իսկ էկրանի վրա ցուցադրված է եղել քարտեզն ամբողջությամբ։

Ավելի վաղ համացանցում քննարկման առարկա էր դարձել այն, որ մետրոյի կայարանից պատմական Հայաստանի քարտեզ տեղը գովազդային վահանակ էր հայտնվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print