Այսօր ԱԺ-ում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին արդյո՞ք ծանուցում ուղարկել են և հրավիրել հարցաքննության։
Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, թե քննիչը ծանուցում ուղարկե՞լ է, թե՞ ոչ, սակայն կարծում է, որ Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել 2020-2021 թվականներին կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների առնչությամբ, որի շրջանակներում կոմիտեի նախագահի խոսքով կհարցաքննվի նաև Թորոսյանը։
—