«Ուրարտուն» հռչակվեց չեմպիոն՝ վաստակելով 82 միավոր, «Փյունիկը» 77 միավորով դարձավ արծաթե մեդալակիր։
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում առաջատար «Ուրարտուն» հյուրընկալվեց երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Փյունիկին»։
Հանդիպման հիմնական ժամանակահատվածում թիմերը չկարողացան պարզել հաղթողին, սակայն մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին Եվգենի Ցիմբալյուկը գլխի հարվածով գրավեց «Փյունիկի» դարպասը՝ դառնալով չեմպիոնական գոլի հեղինակ:
«Ուրարտուն» հռչակվեց չեմպիոն՝ վաստակելով 82 միավոր, «Փյունիկը» 77 միավորով դարձավ արծաթե մեդալակիր։
Հունիսի 6-ին անցկացվելիք վերջին տուրում «Ուրարտուն» կընդունի «Արարատին», «Փյունիկը» կհյուրընկալվի «Ալաշկերտին»։
–