«Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա 2024 թ. գարնանը: Նա կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ եզակի հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:
Ավարտվել է 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլը: Ընդհանուր ստացվել է 730 հայտ: Մրցանակի համար առաջադրվել է 676 եզակի թեկնածու:
Հայտերը ստացվել են 74 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Քենիայից, Հայաստանից, Նիգերիայից, Գերմանիայից, Պակիստանից, Կանադայից, Հնդկաստանից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Վրաստանից եւ Իրանից:
«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:
«Կյանքում ինձ բախտ է վիճակվել հանդիպելու եւ ճանաչելու այնպիսի մարդկանց, որոնք, հավատարիմ իրենց հանձնառությանը, մշտապես ձգտում են օգնել մարդկանց: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ հանդիպելու 2024 թ. «Ավրորայի» հերոսներին եւ դափնեկրին», – ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան:
Մարդասիրության ոլորտի մասնագետներից կազմված «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհուրդը մանրամասն կուսումնասիրի հայտերը եւ կկազմի վերջնացուցակ, որն էլ կներկայացնի «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին:
Հանձնաժողովի անդամներն արդեն կընտրեն 2024 թ. «Ավրորայի» հերոսներին, իսկ հետո՝ «Ավրորա» մրցանակի դափնեկրին:
«Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա 2024 թ. գարնանը: Նա կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ եզակի հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:
–