Ուկրաինայի զինված ուժերը հարձակման են անցել

Մարտական գործողությունների էպիկենտրոնը մնում է Բախմուտի ուղղությունը։

Ուկրաինայի զինված ուժերը որոշ ուղղություններով հարձակման են անցել։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը։

«Մարտական գործողությունների էպիկենտրոնը մնում է Բախմուտի ուղղությունը։ Այնտեղ մենք շարժվում ենք բավական լայն ճակատով։ Հաջողություններ ունենք։ Զբաղեցնում ենք գերակա դիրքեր»,- գրել է Մալյարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print