Կապանում ԵՄ ներկայացուցչություն կբացվի

Ավելի վաղ հայտնել էին, որ ԵՄ օպերատիվ կենտրոն կբացվի Ջերմուկում։

ԵՄ դիտորդական առաքելության երեք նոր օպերատիվ կենտրոններից մեկը բացվելու է Կապանում, այլ ոչ թե Ջերմուկում: ԵՄ հայաստանյան պատվիրակության պաշտոնական էջում թարմացվել է ավելի վաղ հրապարակած տեղեկատվությունը։

Հիշեցնենք, ավելի վաղ Մարկուս Ռիտերը հայտնել էր, որ Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը (EUMA) նախատեսում է առաջիկա ամիսներին երեք լրացուցիչ հանգույց հիմնել Ջերմուկում, Իջեւանում եւ Եղեգնաձորում:

Նրա խոսքով՝ աշխատանքի մեկնարկից ի վեր առաջին երեք ամիսներին առաքելությունն իր կենտրոններից ընդհանուր առմամբ ավելի քան 300 պարեկություն է իրականացրել Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում: Ամեն շաբաթ պարեկներն ավելի քան 3800 կմ են անցնում:

«Մեր նպատակն է, ի թիվս այլ հարցերի, ներդրում ունենալ սահմանամերձ շրջաններում անվտանգության կայունացման գործում։ Եվ, ըստ շատ հայ պաշտոնյաների, EUMA-ն նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Սակայն իրավիճակը դեռ անկայուն է», – հավելել է Ռիտերը։

Առաքելությունը, որի շտաբը գտնվում է Եղեգնաձորում, ունի վեց օպերատիվ կենտրոն և կապի գրասենյակ Երևանում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print