🎬 Նոր հնարավորություն փոքր ու միջին ձեռնարկություններին

Այսուհետ ՍՊԸ-ները կկարողանան շահույթը ավելի հաճախ բաշխել։

Հայաստանում ՍՊԸ-ները տարին մեկ անգամի փոխարեն կարող են ընկերության մասնակիցների միջև շահույթի բաշխումն իրականացնել եռամսյակը մեկ անգամ: 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծին։

Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանի խոսքով գերատեսչությունը համարել է, որ նման օրենսդրական արգելքն անտեղի է, և փոփոխությամբ առաջարկում են, որ ոչ ավելի, քան եռամսյակը մեկ թույլ տան ընկերություններին իրենց կազմակերպության ստեղծած շահույթը բաշխել սեփականատերերի մեջ: Այսպիսով՝ սահմանվում է, որ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև:

Ըստ փոխնախարարի՝ սա կօգնի փոքր ու միջին ձեռնարկություններին ավելի ճկուն լինել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print