Աննա Վարդապետյանն ընդունել է Կարմիր խաչի կոմիտեի ղեկավարին

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գլխավոր դատախազն անդրադարձել է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիրերի Ռիբոյին: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը։

«Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գլխավոր դատախազն անդրադարձել է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին՝ ընդգծելով ԿԽՄԿ դերը նրանց իրավունքների ապահովման և վերադարձի հարցում»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print