Վիզաների ազատականացման գործընթացը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ տեմպերով

«Ցանկանում ենք Հայաստանի հետ խորացնել թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունները: Եվ այս համատեքստում կարևորում ենք նաև վիզաների ազատականացման գործընթացը, որը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ տեմպերով»,-ասաց Ռոթը:

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը կարևորում է Հայաստանի հետ թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունների խորացումը, այս համատեքստում՝ նաև վիզաների ազատականացման գործընթացը:

Ռոթը նման դիրքորոշում հայտնեց Երևանում ունեցած մի շարք հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում: Նա ընդգծեց, որ Հայաստանը եվրոպական պետություն է և եթե ցանկություն հայտնի անդամ դառնալու եվրոպական հանրությանը, ապա իրենք պետք է գործուն քայլերով աջակցեն Հայաստանին այդ ճանապարհին, դա պետք է լինի Հայաստանի ազատ կամքը:

«Ցանկանում ենք Հայաստանի հետ խորացնել թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունները: Եվ այս համատեքստում կարևորում ենք նաև վիզաների ազատականացման գործընթացը, որը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ տեմպերով»,-ասաց Ռոթը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print