Սպասվում է կարճատև անձրև

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 10-11-ը, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 10-ին, 11-ի գիշերն առանձին հատվածներում ինտենսիվ կանձրևի, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից»։

Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 10-11-ն աստիճանաբար նույնքան կնվազի։

Երևան քաղաքում հունիսի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 10-11-ը, 13-ին սպասվում է, 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում հունիսի 9–ին կգրանցվի +29…+31 աստիճան։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print