Կաթողիկոսը շեշտել է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի անբաժան մասն է կազմում։
Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկության նյութ դառնալ։ Թվիթերի իր միկրոբլոգում նման գրառում է արել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն։
«Ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի անբաժան մասն է կազմում։ Հետևաբար, Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ», — գրել է նա, ապա մեկ այլ գրառմամբ հավելել, — «Համաձայն միջազգային իրավունքի՝ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, ուստի Արցախի ժողովուրդն իր դարավոր հայրենիքում ինքնորոշման իրավունք ունի»։