Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Հունիսի 12-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1998 թ.), «Opel» (վարորդ՝ Հ․ Ղ․ ծնված 1980 թ․,) և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։ «Mercedes-Benz» մանիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1977 թ․) արգելափակվել է ավտմեքենայում։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, տուժած Ա․ Մ․-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
—