Որոշվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն նշանակել։
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է, հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցվել է, քանի որ նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն։ Ստացված արդյուքներն էական դեր են ունենալու իրավական գնահատականներ տալու առումով»,- նշեց նա։
Հետապնդման կասեցման որոշումը կայացրել է դատախազը՝ վարույթն իրականացնող քննիչի միջնորդությամբ։