🎬Առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել ՊՆ փոխնախարար

Փոխնախարարի խոսքով՝ խուճապի կարիք չկա։

Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ դրանք հեռահար կրակոցներ են, և առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Երասխի ուղղությամբ Ադբեջանի կողմից կատարվող գործողություններին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Ամեն դեպքում, որևէ խուճապի կարիք չկա, որովհետև մենք ապրում ենք մի տարածաշրջանում, մի երկրում, որն անընդհատ կարծես սովորել է այս լարված իրավիճակում ապրելուն: Պետք է լինենք զգոն, ամեն դեպքում վստահ, որ մեր զինված ուժերը և ուժային ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալիս են ու կտան, սակայն ցանկալի չէ սրել, և մենք հույս ունենք, որ այս ապակառուցողական մոտեցումը ադրբեջանական զինված ուժերի և այդ շրջանակների կողմից վերջ կունենա»,- ասաց նախարարի տեղակալը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print