Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննական մարմինը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։

Այսօր Արմեն Աշոտյանը ձերբակալվել էր։ Աշոտյանը ձերբակալվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print