Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման դեպքում և փոխհամագործակցությունը արձագանքող ուժեր:
ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումները շարունակում են մարզերում անցկացնել սեմինարներ, դասընթացներ, վարժանքներ:
Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ գյուղում գտնվող «Վեգաս» ՍՊԸ ԱԳԼՃԿ-ում անցկացվել է «Հրդեհ գազալցակայանի լիցքավորման կետում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ներքին Ծաղկավան բնակավայրում անց է կացվել ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք, որի ընթացքում էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է ազդարարում, Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցում և մանկապարտեզում՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով դասընթացներ:
Գետահովիտ գյուղում անց է կացվել «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որին մասնակցել են նաև ոստիկանության Տավուշի մարզի պարեկային ծառայության աշխատակիցները, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Աղստև» մասնաճյուղի Իջևանի տեղամասի վթարավերականգնողական, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տավուշի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի Իջևանի մասնաճյուղի վթարավերականգնողական և «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Հյուսիս» ՇՏ Իջևանի տեղամասի վթարավերականգնողական խմբերը:
Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման դեպքում և փոխհամագործակցությունը արձագանքող ուժեր:
–