ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Ուելս – Հայաստան խաղն ավարտվեց 2:4 հաշվով` հօգուտ Հայաստանի:
10-րդ րոպեին Ուելսի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Դանիել Ջեյմսը:
19-րդ րոպեին Լուկաս Սելարայանը խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում՝ հավասարեցնելով հաշիվը։
ՀՀ ազգային հավաքականի խաղացող Հրանտ – Լեոն Ռանոսը 30-րդ րոպեին առաջ մղեց մեր ընտրանուն հաշվի մեջ, իսկ 66-րդ րոպեին դուբլ ձևակերպեց հաշիվը դարձնելով 3-1 հօգուտ Հայաստանի:
Լուկաս Սելարայանը 75-րդ րոպեին դուբլ գրանցեց: