Նշվում է, որ որոշումը կայացվել է խորհրդի ընդլայնված նիստում։
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) հեռացրել է իր շարքերից։ Այս մասին գրված է ՀԿ–ի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ որոշումը կայացվել է խորհրդի ընդլայնված նիստում։
«Պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են»,– ասված է հաղորդագրությունում։
Հայտարարության մեջ նշված է, որ «Որդիների կանչ» ՀԿ -ն շարունակում է պայքարը նախօրոք հայտարարված ուղով։