🎬 Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու մասին․Կոստանյանի անդրադարձը

ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով՝ քննարկվում է հենց Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը։

Քննարկվում է հենց Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների ցանկությունն ու հետաքրքրությունը Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում ավելի լավ ծանոթանալու իրավիճակին», — ասաց Կոստանյանը։

Թե ինչ ցանկություններով և նպատակներով է Ռուսաստանը որոշել հենց Կապանում հյուպատոսություն բացել, փոխարտգործնախարարը ճիշտ համարեց, որ հարցը Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը պարզաբանի։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ հաստատել էր Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու լուրերը՝ նշելով, որ Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։

Անցած տարվա հոկտեմբերի վերջին էլ Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print