Խաղաղապահներ պետք է տեղակայվեին Մեղրիում․ Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով՝ Մեղրիում խաղաղապահները պետք է ապահովեին Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ։

Հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում հնչեց մի նոր գաղափար ևս՝ որպես պատերազմը դադարեցնելու լրացուցիչ պայման։ Այս մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 2020-ի աշնանային պատերազմը կանգնեցնելու փորձերը։

«Խաղաղապահներ պետք է տեղակայվեին ոչ միայն Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով, այլև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ։ Ես չհամաձայնվեցի նաև դրան։ Չհամաձայնվեցի, որ Հայաստանի տարածքում, Հայաստանի վերահսկողության տակ չգտնվող շերտ (այսինքն, միջանցք) ստեղծվի՝ ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ»,- շեշտեց Փաշինյանը՝ նշելով, որ մինչ օրս այս հարցում իր դիրքորոշումը չի փոխվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print