Միջադեպ` Լիսկայի որդու մասնակցությամբ

Ոստիկանությունում խուլիգանության դեպք է արձանագրվել, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտեին։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, մասնակցությամբ Գորիսում միջադեպ է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ։

Radar Armenia-ին ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ ոստիկանությունում խուլիգանության դեպք է արձանագրվել, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտեին։

Քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնեցին, որ Գորիսի ավտոտեխսպասարկման կետերից մեկում Գորիսի բնակչի՝ վնասվածք ստանալու և բուժօգնության դիմելու դեպքի առնչությամբ ՔԿ Սյունիքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով․ «Իրականացվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական համապատասխան միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print