ԱԳՆ-ն հիշեցրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը

Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ հազարավոր հայեր բռնի տեղահանվել են Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից։

Հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության վրա: Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ նման գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի պաշտոնական էջում։

«Փախստականների համաշխարհային օրը կրկին հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության վրա, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքներից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից»,– ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print