Բանտում դի է հայտնաբերվել

Այսօր ժամը 07:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է մենախցում տևական ժամանակ մեկուսի պահվող կալանավորված անձ, 1979թ. ծնված Վ.Ղ.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում:

Տեղեկությունը հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Նշվում է, որ Վ.Ղ-ն մեղադրվում էր ՀՀ քր. օր.-ի 166-րդ հոդվածի 1-ին կետի () 2-րդ մասի հատկանիշներով (Առողջության ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print