Հրապարակվեց ԶՊՄԿ աշխատակցին սպանած ադրբեջանցու դատավճիռը

Մելիքսեթյանի ընտանիքը անընդունելի է համարում այս դատավճիռը։

Կապանի դատարանում հրապարակվեց ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը։ Նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։

Ախունդովը մեղավոր ճանաչվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար։ Մելիքսեթյանի ընտանիքը անընդունելի է համարում այս դատավճիռը և ցմահ ազատազրկում պահանջում։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Ախունդովը ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջևանից Սյունիք էին ներթափանցել, նրանց Սյունիքի սահմանային գյուղերի բնակիչներն էին բռնել։ Բաբիրովին դատարանը 11 տարվա ազատազրկման դատապարտեց՝ սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print