Հայտնի է անկած ձկների լաբորատոր հետազոտությունների արդյունքը

Կատարվել է ջրի լաբորատոր հետազոտություն և ձկան նմուշառում։

Երևան քաղաքի Վարդավառի լճում անկած ձկների վերաբերյալ ահազանգի հետքերով՝ Բնապահպանության և ընդերքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցները նշված վայրում իրականացրել են համատեղ ուսումնասիրություններ, կատարվել է ջրի լաբորատոր հետազոտություն և ձկան նմուշառում։ Այս մասին հայտնում են տեսչական մարմինները։

«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջրում լուծված թթվածնի անհրաժեշտ քանակությունը պակաս է: 

Ձկան նմուշների հետազոտությամբ հայտնաբերվել է ձկների «Աերոմոնոզ» վարակիչ հիվանդությունը, որը զոոնոզ չէ՝ մարդուն չի փոխանցվում։ Սակայն կան հիվանդության զարգացմանը նպաստող մի շարք գործոններ, որոնցից, տվյալ դեպքի համար, կարելի է առանձնացնել ջրի մեջ թթվածնի պակասը: 

Դա էլ հանդիսացել է ձկների զանգվածային անկման հիմնական պատճառ»,- ասվում է ԲԸՏՄ հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print