Դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակեց վճիռը։
Հունիսի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում տեղի ունեցավ ԶՊՄԿ պահնորդի սպանության գործով վերջին նիստը։ Դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակեց վճիռը․ Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովին մեղսագրվեց 7 հոդված և նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Տուժող կողմը մտադիր է բողոքարկել վճիռը։ Առավել մանրամասն՝ Հերմինե Միքայելյանի տեսանյութում։
–