Ինչպես նաեւ տեղի կունենա սեւ եւ գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման ծավալների 70-75%-ով աճ՝ հետագայում հասցնելով ջարդոնի սպառման տարեկան քանակը շուրջ 350 հազար տոննայի։
Կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի Հայաստանի տարածքից վեց ամսով՝ 2023թ. հուլիսի 28-ից մինչեւ 2024թ. հունվարի 28-ը, կարգելվի սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաեւ սեւ եւ գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների արտահանումը դեպի Եվրասիական տնտեսության միության երկրներ:
Որոշումը պայմանավորված է սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու եւ հումքային բազայով ապահովելու, ինչպես նաեւ նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ ըստ կանխատեսումների, երկրորդային հումքի վերամշակման հիման վրա արտադրություններ ստեղծելու եւ գործող արտադրություններն ընդլայնելու համար ընդհանուր ներդրումները կկազմեն մինչեւ $150 մլն, որի արդյունքում կստեղծվի 750-1000 նոր աշխատատեղ: Ինչպես նաեւ տեղի կունենա սեւ եւ գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման ծավալների 70-75%-ով աճ՝ հետագայում հասցնելով ջարդոնի սպառման տարեկան քանակը շուրջ 350 հազար տոննայի։
–