Սյունեցի աթլետները՝ Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն

Լևոն Աղասյանի և Յանա Սարգսյանի մարզիչը Արսեն Պետրոսյանն է։

Լեհաստանի Կրակովո քաղաքում տեղի ունեցած 3-րդ Եվրոպական խաղերին և Եվրոպայի թիմային առաջնությանը Կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը հռչակվել է չեմպիոն, իսկ Յանա Սարգսյանը գրավել է 2-րդ տեղը։ Այս մասին տեղեկանում ենք Կապանի աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցի ֆեյբուքյան պաշտոնական էջից։

«2023 թվականի հունիսի 20-ից 23-ը Լեհաստանի Կրակովո քաղաքում տեղի ունեցավ 3-րդ Եվրոպական խաղերը և Եվրոպայի թիմային առաջնությունը: ՀՀ աթլետիկայի հավաքականի կազմում այդ առաջնությանը մասնակցում էին նաև Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի սաներ՝ եռացատկորդներ Լևոն Աղասյանը և Յանա Սարգսյանը: Եվրոպական խաղերում եռացատկ ձևից 16մ. 36սմ. արդյունքով չեմպիոն հռչակվեց՝ Լևոն Աղասյանը: Յանա Սարգսյանը եռացատկում 13մ.06սմ-ով գրավեց 2-րդ տեղը, իսկ հեռացատկում 5մ. 99սմ. արդյունքով 3-րդ տեղը»,-ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Լևոն Աղասյանի և Յանա Սարգսյանի մարզիչը Արսեն Պետրոսյանն է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print