Արցախը դեկտեմբերի 12-ից շրջափակված է, իսկ վերջին 10 օրն առհասարակ կապը խզվել է, եւ անգամ սնունդ ու վառելիք չի մտնում։ Սակայն պարզվում է՝ ինչ-որ մարդկանց, այնուամենայնիվ, հաջողվում է դուրս գալ Արցախից։ Օրերս գրվեց, որ Արցախում եւ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալող Արման Հակոբջանյանը տեղափոխվել է Հայաստան եւ ընդլայնում է իր բիզնեսը։ Օրինակ, Գագիկ Ծառուկյանի գազալցակայաններն է գնել։ Նա՝ Ռուբեն Վարդանյանի նշանակվելուն պես, պետնախարարի խորհրդական նշանակվեց, սակայն Արցախում ասում էին, որ հենց նա է իրական պետնախարարը։
Վարդանյանի՝ պաշտոնից ազատվելուն պես Հակոբջանյանն էլ է ազատվել ու տեղափոխվել Հայաստան։ Այս օրերին լուրեր շրջանառվեցին, որ Հայաստան են տեղափոխվել նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ընտանիքի անդամները։ Պարզվեց, որ Արցախում չէ ավագ դուստրը, կինն ու կրտսեր դուստրն այս պահին Արցախում են։ Ավելին՝ Հարությունյանների գերդաստանը վաղը հարսանիքի է պատրաստվում՝ Արայիկ Հարությունյանի եղբորորդին է ամուսնանում։ Ինչ վերաբերում է ավագ դստերը, ապա նա 3 ամիս առաջ մեկնել է արտերկիր՝ սովորելու։ Բակալավրիատն ավարտելուց հետո ցանկացել է ուսումը շարունակել դրսում․ անվտանգության նկատառումներից ելնելով՝ երկիրը չեն նշում։
Մեզ ասացին, որ սպասում են Արցախի ճանապարհը բացվելուն, որ նա վերադառնա եւ ուսումը հեռակա կարգով շարունակի Արցախից։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում