Լուկաշենկոն Պուտինին տեղեկացրել է «Վագների» ղեկավարի հետ տեղի ունեցած բանակցությունների մասին։
Պուտինը շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահին կատարած աշխատանքի համար։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ առավոտյան Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է սկսել «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։
Շփումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում։ Արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ Ռուսաստանի տարածքում չի կարելի արյունալի ջարդեր սանձազերծել։
Հաղորդագրության համաձայն՝ Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության անձնակազմի տեղաշարժը Ռուսաստանի տարածքով։
–