Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՔԿ տարածքային երկու ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի` քննիչների նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
«Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ նրանցից մեկը մեկ քրեական վարույթով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, իսկ ինքնավար պաշտոն զբաղեցնող մյուս անձը, առանց հարգելի պատճառի, պարբերաբար չի ներկայացել աշխատանքի:
Հաշվի առնելով նշված պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների բնույթը և ծանրության աստիճանը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունները։
Դրա հիման վրա ՔԿ նախագահի հրամանով նշված երկու անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից»- ասված է ՔԿ հաղորդագրությունում:
–