Հայկական կողմն ունի 4 զոհ:
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊԲ-ն։
Նշվում է, որ հայկական կողմն ունի 4 զոհ:
Արցախի ՊԲ-ից հայտնում են նաև ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
«Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,-ասված է հաղորդագրությունում։
Արցախի ՊԲ-ից հորդորում են ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին։