«Պատրոն Դավոն» ազատ կարձակվի

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 4-ին, ժամը՝ 16:00-ին։

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և 40 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակել գործարար, զենքերի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին (հայտնի Պատրոն Դավո անունով)։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 4-ին, ժամը՝ 16:00-ին։

Հիշեցնենք, որ Գալստյանն այս պահին մեղադրյալ է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով, որը ստացել է «անպիտան հրթիռների գործ» անունը և վերաբերում է զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու ենթադրյալ դեպքերին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print