Լեհաստանը ցանկանում է տեղակայել ամերիկյան միջուկային զենք

2019 թվականի նոյեմբերից փոխանակման շրջանակներում ԱՄՆ միջուկային զենքերը տեղակայվել են Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Թուրքիայի տարածքում։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել է, որ Վարշավան ցանկանում է երկրում տեղակայել ամերիկյան միջուկային զենք՝ ի պատասխան Բելառուսում Ռուսաստանի մարտավարական միջուկային զենքի պահեստների։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում, մենք դիմում ենք ողջ ՆԱՏՕ-ին մասնակցելու Միջուկային փոխանակման ծրագրին»,- ասել է երկրի վարչապետը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Մորավիեցկին նշել է, որ վերջնական որոշումը կախված կլինի ամերիկացի գործընկերներից։

ՆԱՏՕ-ի միջուկային փոխանակման ծրագիրը ենթադրում է, որ միջուկային մարտագլխիկները տրամադրվում են անդամ երկրներին, որոնք չունեն սեփական միջուկային զենք։ Ծրագիրը դաշինքի միջուկային զսպման քաղաքականության մի մասն է: 2019 թվականի նոյեմբերից փոխանակման շրջանակներում ԱՄՆ միջուկային զենքերը տեղակայվել են Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Թուրքիայի տարածքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print