Վրաստանը ցույց է տվել, որ ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում և անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին ներգրավվել գործընթացում։ Ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկ-Վրաստան»-ը, այս մասին Վրաստանի խորհրդարանում ասել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Երկու տարի առաջ ցույց տվեցինք առաջին կոնկրետ արդյունքները Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդության, որին ես անձամբ ներգրավված էի։ Դա, այսպես ասած, տարածաշրջանում օրինակելի միջնորդություններից էր։ Ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակավ այս ամբիոնից վերահաստատել մեր լիակատար պատրաստակամությունը։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ևս մեկ անգամ ներգրավվել որպես միջնորդ երկու երկրների, մեր բարեկամների միջև ընթացող բանակցություններում », – ասել է Ղարիբաշվիլին։
–