Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
Հունիսի 30-ին, Երեւանում ՝ժամը 18:20-ի սահմաններում, Տիգրան Մեծ պողոտա – Քրիստափոր փողոցի խաչմերուկում բախվել են Toyota մակնիշի շտապօգնության եւ Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին եւ Mitsubishi-ի վարորդը մարմնական վնասվածքներով մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
–