🎬Քաղաքացիների ընդունելությունը կիրականացվի նոր կարգով

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելությունը կիրականացվի նոր կարգով։ 

«Ընդունված կարգի համաձայն՝ համապատասխան պարզաբանումներ և խորհրդատվություն ստանալու նպատակով քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է ստացված դիմումների քննարկման հիման վրա։ Սահմանվել են նաև ընդունելություն կազմակերպելու վերաբերյալ դիմումների մերժման պատճառները, քաղաքացիների ընդունելության օրերն ու ժամերը` ըստ պատասխանատու ստորաբաժանումների:

Բոլոր ընդունելությունները տեսաձայնագրվելու են, իսկ տրված պարզաբանումների վերաբերյալ կազմվելու է արձանագրություն: Երևանի վարչական շրջանների ղեկավարների մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է յուրաքանչյուր հինգշաբթի՝ Երևանի վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում։ Ընդունելության ժամանակացույցը և այլ մանրամասները՝ հոլովակում»,- այս մասին ասվում է գրառման մեջ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print