Արցախի կառավարությունը նախատեսել է ցորենի մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր

Մթերվող ցորենի առավելագույն խոնավությունը պետք է լինի 13 տոկոս, իսկ առավելագույն աղտոտվածությունը՝ 3 տոկոս:

Արցախի կառավարությունը, հաշվի առնելով շրջափակման պայմաններում պարենային անվտանգության ապահովման առաջնահերթությունը, սահմանել է ցորենի՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր: Այս մասին հայտնում են Արցախի գյուղատնտեսության նախարարությունից:

Այսպես.

Կառավարությունն ամբողջությամբ կհոգա ցորենի՝ դաշտից ԳԳԱՀ պահեստներ տեղափոխման ծախսերը:

Կսուբսիդավորվի կոմբայնի վարձավճարը՝ 1 հա դիմաց 13.500 դրամի չափով:

Մթերված ցորենի դիմաց գումարը կփոխանցվի շահառուին 5 աշխատանքային օրերի ընթացքում:

Հիշեցնենք, որ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը ցորենի մթերումն իրականացնում է՝ մեկ կիլոգրամի արժեքը հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորության հաշվանցման դիմաց 230 դրամով, գումարի դիմաց՝ 195 դրամով:

Մթերվող ցորենի առավելագույն խոնավությունը պետք է լինի 13 տոկոս, իսկ առավելագույն աղտոտվածությունը՝ 3 տոկոս:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print