Առաջին ալիքը հայտարարում է «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու մրցույթ

Թեկնածուները լսումներին կարող են դիմել որպես սոլո երգիչ, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:

Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով:

Մրցույթին կարող են դիմել այն երեխաները, որոնք 2023թ.-ի նոյեմբերի 26-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան (ծնվել են մինչև 2014թ.-ի նոյեմբերի 26-ը և 2008թ.-ի նոյեմբերի 27-ից հետո):

Թեկնածուները լսումներին կարող են դիմել որպես սոլո երգիչ, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել www.eurovision.am կայք, լրացնել հայտը՝ ներկայացնելով 2 երգի քավր տարբերակ (կենդանի կատարմամբ): Առաջին փուլը հաղթահարած դիմորդներին Հանրային հեռուստաընկերությունը կհրավիրի լսումների երկրորդ փուլին: Պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթող մասնակցին. այսպիսով, նա կդառնա «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը:

 Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 23-ը: Հարցերի դեպքում մասնակիցները կարող են գրել eurovision@1tv.am էլեկտրոնային հասցեին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print