Ռազմական միջուկային ոլորտում Ռուսաստանի և Բելառուսի միջև նախկինում հայտարարված համաձայնագրերի էության մեջ որևէ փոփոխություն չկա։
Ռուսաստանը Բելառուսին չի փոխանցել այդ հանրապետությունում տեղակայված ռուսական միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով Մինսկի կողմից այս տեսակի զենքի կիրառման ալգորիթմի մշակման մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքը:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը Բելառուսի վրա հարձակման դեպքում միջուկային զենքի կիրառման ալգորիթմ կմշակի։
ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է Բելառուսի ղեկավարի խոսքն ընդունել «ամբողջությամբ»՝ նշելով, որ Լուկաշենկոն իր խոսքում ընդգծել է, որ ռուսական միջուկային զենքի հնարավոր կիրառման համար կպահանջվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան որոշումը։
«Ռազմական միջուկային ոլորտում Ռուսաստանի և Բելառուսի միջև նախկինում հայտարարված համաձայնագրերի էության մեջ որևէ փոփոխություն չկա»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
–