Արմեն Գևորգյանին օդանավակայանում չեն թողել դուրս գալ երկրից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 3-6-ը գործուղվել էր Լեհաստան: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը եւ Արման Եղոյանը: Պատվիրակության կազմում ընդդիմադիրներից ընդգրկված է եղել միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հուլիսի 3-ին օդանավակայանում պատգամավոր Գեւորգյանին չեն թողել դուրս գալ երկրից:

ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ ընդդիմադիր պատգամավորը պատվիրակության հետ չի մեկնել Լեհաստան։ «Արմեն Գեւորգյանը պետք է մեզ հետ Լեհաստան գար, սակայն վերջին պահին օդանավակայանում նրա ելքը փակ էր, այդ պատճառով չի կարողացել մեկնել Լեհաստան, բայց մինչ այդ մեզ հավաստիացրել էին, որ որեւէ խնդիր չի լինելու, դրա համար նա ընդգրկվել էր պատվիրակության կազմում »,-ասաց Խաչատրյանը:

ԱԺ նախագահի խոսնակից հետաքրքվեցինք նաեւ՝ արդյոք ընդդիմադիր այլ պատգամավորների առաջարկել են մեկնել Լեհաստան, Խաչատրյանը պարզաբանեց. «Որեւէ մեկին չի առաջարկվել, որ նրանք էլ հրաժարվել են»»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print