<> հաղթեց

«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի էստոնական «Նարվայի» հետ։

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» հաղթանակով ավարտեց մարզումային հավաքը Վրաստանում։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցեց Քութաիսիի «Տորպեդոյի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Վրաստանում անցկացրած նախորդ երեք խաղերում «Փյունիկը» 4:0 հաշվով հաղթել էր «Սամտրեդիային», 0:0 հաշվով ոչ ոքի էր խաղացել «Թելավիի» հետ, 7:1 հաշվով պարտության էր մատնել «Սամգուրալիին»։

«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի էստոնական «Նարվայի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին Աբովյանի քաղաքային ստադիոնում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print