Երեխայի մահվան ելքով ավտովթարի մեջ կասկածվող վարորդը կալանավորվել է

Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել Արարատի մարզում։

Միջնորդություն է ներկայացվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գարեգին Թադևոսյանի նկատմամբ, հայտնում է Shamshyan.com-ը։

Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը, և Գ․ Թադևոսյանը վերցվել է կալանքի ու դատարանից տեղափոխվել կալանավայր։

Վերջինս կասկածվում է հուլիսի 3-ին ոչ սթափ վիճակում ողբերգական ավտովթարի մեջ, ինչի հետևանքով 4-ամյա տղան մահացել էր, ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել Արարատի մարզում։ Մասիս քաղաքի Արարատյան փողոցում գործող գազալցակայանի դիմաց բախվել էին Արարատի մարզի բնակիչներ 44-ամյա Գարեգին Թադևոսյանի վարած Ford Fusion մակնիշի և 33-ամյա Սամվել Գրիգորյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր 4-ամյա Ալեքս Գ․-ն տեղում մահացել էր: Իսկ ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 53-ամյա Հերիքնազ Գրիգորյանն ու 19-ամյա Լուսինե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print