Իրականացվող աշխատանքների արդյունքում համայնքը բնակիչների համար կդառնա առավել հարմարավետ և գեղեցիկ
Գորիս համայնքի տարբեր թաղամասերում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
«Շինաշխատանքների արդյունքում ասֆալտապատվում են փողոցները, բարեկարգվում են բակերը, փոխվում է ջրային ցանցը, սալիկապատվում են մայթերը և կառուցվում են հենապատեր։ Երկար տարիներ ուշադրությունից դուրս մնացած թաղամասերն այսօր ամբողջովին նոր տեսք են ստանում։ Գորիսի համայնքապետարանը հետևողական է կատարվող շինաշխատաքների նկատմամբ։
Իրականացվող աշխատանքների արդյունքում համայնքը բնակիչների համար կդառնա առավել հարմարավետ և գեղեցիկ», — նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ, որին կից ներկայացված են նաև լուսանկարներ։