Քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու մարտահրավերները

Հանդիպումը կայացել է հուլիսի 6-ին Սպիտակ տանը։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տարածաշրջանային հարցեր է քննարկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կայացել է հուլիսի 6-ին Սպիտակ տանը։

«Կողմերը քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով»,– ասված է հաղորդագրությունում:

Ըստ ԱԽ–ի` զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ մասնավորապես, շեշտել են երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print